Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեղադրվում է խարդախության մեջ, հայտնում է Globo-ն։ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը, ըստ լուրերի, օգտագործել է իր ճանաչվածությունը՝ ներդրողներին կրիպտոարժույթային նախագծի մեջ ներգրավելու համար։
Ռոնալդինյոն, նրա եղբայրը և բիզնես գործընկեր Մարսելո Լարան, իբրև թե, վարել են կրիպտոարժույթի բուրգի սխեման իրենց 18K Ronaldinho ընկերության միջոցով: Երեքն էլ պետք է ցուցմունք տան խորհրդարանական հետաքննող հանձնաժողովին, սակայն Ռոնալդինյոն չի կարողացել ներկա գտնվել Բրազիլիայում տեղի ունեցած դատավարությանը՝ վատ եղանակի պատճառով. ավիաընկերությունները չեղարկել են թռիչքները դեպի Պորտո Ալեգրե, որտեղ իշխանությունները նախատեսում էին իրականացնել դատական լսումները:
Հաղորդվում է, որ Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել։ Նման միջոցներ կարող են ձեռնարկվել նախկին ֆուտբոլիստի ՝ դատարանում հայտնվելն ապահովելու համար։