Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգհեմը Լա լիգայի մեկնարկային երեք տուրերում դարձել է 4 գոլի հեղինակ։
Անգլիացի կիսապաշտպանը 3 խաղում խփել է նույնքան գնդակ, ինչ բելգիացի Էդեն Ազարը Լա լիգայի 54 խաղում՝ 4 տարվա ընթացքում։
Ազարը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2019/20 մրցաշրջանից և այդ ընթացքում Լա լիգայում անցկացրած 54 խաղում խփել է 4 գնդակ։
Բելինգհեմը մադրիդյան գրանդին միացել է այս ամառ և այս պահի դրությամբ Լա լիգայի գլխավոր ռմբարկուն է՝ 4 գոլով։