ՄԼՍ-ի հերթական տուրում «Ինտեր Մայամին» 2։0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ։
Առաջին կեսում հյուրերից գոլի հեղինակ է դարձել Դիեգո Գոմեսը։
Հանդիպման վերջնամասում «Ինտեր Մայամիի» առավելությունը կրկնապատկել է Լեո Մեսսին, որը փոխարինման էր մտել 60-րդ րոպեին։
Սա Մեսսիի առաջին խաղն էր ՄԼՍ-ում։ Մինչ այդ նա թիմի կազմում մասնակցել էր Լիգաների գավաթի և US Open գավաթի խաղարկություններին։
«Ինտեր Մայամին» վաստակեց 21 միավոր և լքեց վերջին հորիզոնականը՝ բարձրանալով Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղ։