Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2-0:
«Քաղաքաբնակների» հարձակվող Ռահիմ Սթերլինգը Անգլիայի առաջնությունում անցկացրեց 250-րդ հանդիպումը: Նա այդ արդյունքին հասավ 25 տարեկան և 91 օրական հասակում:
Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երեք խաղացողներ են ավելի վաղ տարիքում հասել նման արդյունքի Ուեյն Ռունին, Ջեյմս Միլները և Գարեթ Բերին: