«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հաղթական գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (1-0)։
20-ամյա անգլիացին գոլ է խփում Լա լիգայի իր դեբյուտից սկսած երրորդ խաղում անընդմեջ:
Ըստ Opta-ի, նա դարձավ երրորդ խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուից և Ուեսլի Սնայդերից հետո, ով գոլ է խփել «Ռեալի» կազմում իր առաջին երեք խաղերից յուրաքանչյուրում:
Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի սկզբում երրորդ անընդմեջ հաղթանակով ապահովեց առաջին տեղը մրցաշարային աղյուսակում: «Սելտան» 1 միավորով 16-րդ տեղում է։