«Ալ-Իթիհադը» պատրաստ է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին առաջարկել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր աշխատավարձը, հայտնում է Relevo-ն:
«Ալ-Իթիհադի» առաջարկը կգերազանցի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը, հայտնում է աղբյուրը։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ռոնալդուի աշխատավարձը կազմում է մոտ 200 մլն եվրո։
Նշվում է, որ 31-ամյա Սալահը պատրաստ է տեղափոխվել սաուդյան ակումբ։
«Ալ-Իթթիհադը» Սալահի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» կառաջարկի 90 միլիոն եվրո։ Եթե տրանսֆերը կայանա, ապա դա ռեկորդային կլինի Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ։