«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Բրենդոն Ուիլյամսը վարձավճարով տեղափոխվել է «Իպսվիչ»։ Այս մասին հայտնում է «տրակտորիստների» պաշտոնական կայքը։
Ակումբների միջև պայմանավորվածությունը հաշվարկված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
22-ամյա անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից։
Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» գլխավոր թիմի կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ուիլյամսը նաև 64 հանդիպում է անցկացրել մանչեսթերյան ակումբի երիտասարդական թիմերի կազմում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։