Պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր պայմանագիրը նախատեսված է երեք տարով։
Պորտուգալացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը։ Անգլիական թիմի կազմում նա իր ակտիվում ունի 308 հանդիպում, 55 գոլ։