«Ալ-Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է միանալ իր թիմին:
«Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած 21-ամյա անգլիացին շուտով կարող է տեղափոխվել «Ալ-Իթիֆակ», որտեղ տարեկան ավելի քան 12 միլիոն եվրո կվաստակի, հայտնում է Daily Mail-ը: Սաուդյան ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն իր սոցիալական ցանցերում սրանք «կեղծ լուրեր» են անվանել։
Գրինվուդը չի խաղացել «կարմիր սատանաների» կազմում ավելի քան 18 ամիս այն բանից հետո, երբ ձերբակալվել է բռնաբարության և հարձակման փորձի կասկածանքով: 21-ամյա ֆուտբոլիստի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր 2023 թվականի փետրվարին, սակայն նա դեռևս հեռացված էր մանկունիանցիների մարզումներից և հանդիպումներից։
Ֆուտբոլիստը մարզվել է անհատական ծրագրով, որպեսզի պատրաստվի ֆուտբոլ հնարավոր վերադարձին: Այս ամառ ֆուտբոլիստն ու իրեն բռնաբարության մեջ մեղադրած աղջիկը դուստր են ունեցել։