«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կմնա ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանն իր որոշման մասին։ 29-ամյա խաղացողը կընդունի նաև պայմանագրի երկարաձգման առաջարկը: Այս որոշման կայացման հարցում կարևոր դեր է խաղացել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Սիլվայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 80 միլիոն եվրո:
2023/24 մրցաշրջանում նա անցկացրել է 2 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։