«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Ինձ դուր եկավ, թե ինչպես էին փոխարինման դուրս գալիս ֆուտբոլիստները: Նրանք նպաստեցին այս հաղթանակին։ Մենք միայն առաջ ենք գնում։ Մենք ցանկանում ենք հաղթել ապագայում։ Մեզ համար կարևոր էր դարպասն անառիկ պահելը»,- մարզչի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Արսենալը» 6 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «Բրայթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին։ Միկել Արտետայի թիմը օգոստոսի 26-ին սեփական հարկի տակ կխաղա «Ֆուլհեմի» հետ։