«Չելսի» ֆուտբոլային ակումբը բանավոր համաձայնության է եկել սերբ դարպասապահ Ջորջե Պետրովիչի տրանսֆերի հարցում։ Տրանսֆերը կկազմի 17,5 մլն դոլար՝ գումարած 2,2 մլն դոլար բոնուսներ։ Չորեքշաբթի օրը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։
Պայմանագիրը կկնքվի մինչև 2030 թվականը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Պետրովիչն ՄԼՍ-ում անցկացրել է 22 խաղ, բաց է թողել 27 գոլ և անցկացրել 7 չոր հանդիպում։