«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ «Չելսիից» 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Այդ պահին պետք չէր հեռանալ թիմից, պարզապես, հաշվի առնելով մրցաշրջանի ընթացքը, հաշվի առնելով, որ պայմանագրի ավարտին ընդամենը մեկ տարի է մնացել, ինձ թվում էր, որ ժամանակն է տեղափոխվել այլ ակումբ: Ի վերջո, այս քայլը հեշտ ստացվեց»,- Պուլիշիչի խոսքն է մեջբերել Goal-ը։
24-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը «Չելսիից» «Միլան» է տեղափոխվել այս տարվա հուլիսին։ Նրա պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։