«Լիվերպուլը» առաջարկ է արել «Շտուտգարտին» կիսապաշտպան Վատարու Էնդոյի տրանսֆերի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ ձեռք բերել ֆուտբոլիստին։ Ինքը՝ խաղացողը, ևս շատ է ցանկանում միանալ Յուրգեն Կլոպի թիմին։ Ակումբների միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։
Նշվում է, որ ճապոնացի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու տարբերակն առաջարկել է «Լիվերպուլի» մարզական տնօրեն Յորգ Շմիդկեն։






















































