Համահայկական 8-րդ խաղերում ավարտվել է լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարը։
Առաջին տեղը զբաղեցրել է Գառնին, որը եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Դոնի Նախիջևանին։
Այդ մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։
3-րդ տեղի համար խաղում մրցել են Աշտարակն ու Երևանը։ 2։1 հաշվով հաղթել է Աշտարակը։
























































