«Արսենալը» հայտարարել է «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայային վարձավճարով ձեռք բերելու մասին:
«Զինագործները» խաղացողի համար կվճարեն 3 միլիոն եվրո։ 27-ամյա իսպանացուն գնելու տարբերակը կկազմի 27 մլն: Ռայայի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։
Ռայան «Բրենտֆորդում» է 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:






















































