«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր խոսակցությունը թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ՝ «Բարնլիի» հետ Անգլիայի առաջնության 1-ին տուրի հանդիպման (3:0) ընդմիջման ժամանակ։
«Նա ցանկանում է, որ անընդհատ գնդակը փոխանցեն իրեն: Նա ասաց. «Ինձ թիկունքից տվեք գնդակը, ես մնացածը կանեմ»։ Բայց երբ խաղակեսի ավարտին երկու-երեք րոպե է մնացել…
Այդ ամենի պատճառով Կովաչիչն ու Ռոդրին կորցրին գնդակը: Այդ ժամանակ Սիլվան ճիշտ է վարվել, որ նրան փոխանցում չի կատարել։ Բայց դա խնդիր չէ։ Նա երկու գոլ խփեց և շատ ուրախ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Դա կոնֆլիկտ չէր։ Դա խորհուրդ է՝ անելու հենց այն, ինչ մեզ անհրաժեշտ է»,- մեջբերում է Գվարդիոլային Goal-ը։
Հանդիպման ընդմիջմանը Գվարդիոլան մոտեցել է հարձակվողին ու սկսել դժգոհություն հայտնել։ Գվարդիոլան նույնիսկ ձեռքով հեռացրել է տեսախցիկը, որը նկարահանում էր նրա զրույցը Հոլանդի հետ։