«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այդ մասին հայտնում է AS-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Նապոլին»: Ֆուտբոլիստի գործակալը լավ հարաբերություններ ունի նեապոլիտանցիների ղեկավարության հետ: Իտալական թիմում մասնագետն ունի չորս հաճախորդ:
«Ռեալը» այս պահին մտածում է միայն հարձակվողին վարձակալությամբ մեկ այլ ակումբ տալու տարբերակի մասին: Գործարքը կարող է տեղի ունենալ արդեն այս ամառ։
Ավելի վաղ Յովիչի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Միլանը»: