ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Այս իրավիճակն արդեն ստեղծվել է։ Մինչև իմ գալը ակումբի հետ դրական լուծում է գտնվել։ Հուսով եմ, որ ակումբն ու խաղացողը համաձայնության կգան։ Հիշեցնում եմ, որ ակումբը պետք է վեր լինի ամեն ինչից»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնրիկեն մտածում է ակումբից հեռանալու մասին՝ Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։