ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և կիսապաշտպան Մարկո Վերատին չեն մասնակցել թիմի՝ օգոստոսի 8-ին կայացած մարզմանը, հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ Նեյմարը վերջին մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել։ Իտալացի ֆուտբոլիստի բացակայության պատճառը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են հեռանալ թիմից այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Վերատիին ցանկանում է ձեռք բերել սաուդյան «Ալ-Հիլալը», իսկ Նեյմարը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանի 1-ին տուրում ՊՍԺ-ն կխաղա «Լորյանի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 12-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին