ՊՍԺ-ն նվազագույնը 50 միլիոն եվրո է ցանկանում Մարկո Վերատիի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 30-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալն» ու «Ալ-Ահլին»։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել «Ալ-Հիլալ»: ՊՍԺ-ն ցանկանում է այս տրանսֆերի համար ստանալ 50-60 միլիոն եվրո։
«Ալ-Հիլալը» առաջին առաջարկն է արել Վերատիին։ Եթե խաղացողն ընդունի այն, ապա նրա աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը բանակցություններ է վարում ակումբի նախագահի հետ։
Վերատին ՊՍԺ-ում է 2012 թվականից։
























































