Ընկերական խաղում «Ինտերը» 2։1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։
Ֆրանսիական ակումբի կազմում 63-րդ րոպեին հաշիվը բացեց Վիտինյան։
81-րդ րոպեին Սեբաստյան Էսպոզիտոն հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 2 րոպե անց Ստեֆանո Սենսիի խփած գոլը հաղթանակ պարգևեց միլանյան ակումբին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 55-րդ րոպեին։
























































