Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ավելի է մոտեցել ֆրանսիական «Ստրասբուր» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ աղբյուրի՝ Զախարյանի տեղափոխվելու հավանականությունը մեծացել է, «Լացիոն» հրաժարվել է ձեռք բերել խաղացողին։
Նշվում է, որ Զախարյանի եվրոպական ակումբ տեղափոխությամբ զբաղվում է հայտնի ֆուտբոլային գործակալ Ռաֆայելա Պիմենտան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զախարյանի տեղափոխությունը «Լացիո» ձախողվել է։ Ըստ հռոմեական ակումբի ներկայացուցիչների՝ տրանսֆերը չի կայացել այն պատճառով, որ ակումբը հնարավորություն չունի ռուսաստանցուն ընդգրկել մրցաշրջանի հայտացուցակում, քանի որ տեղ չկա ԵՄ անդամ երկրների խաղացողների համար։
























































