ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Այս մասին հայտնում են RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը դիտարկում է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը: Գործարքի արժեքը գնահատվում է 70 մլն եվրո։
Լիգա 1-ի չեմպիոնի համար երկրորդ տարբերակը «Բենֆիկայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալո Ռամոսն է։ Այս տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը պետք է հատկացնի մոտ 80 մլն եվրո։
ՊՍԺ-ն նաև մոտ է «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձևակերպելուն:
























































