ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ ԱՊԼ-ի բոլոր թիմերից «Չելսին» ունի ֆրանսիացի աստղին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունը, հայտնում է The Telegraph-ը:
Եթե Կիլիանը ցանկանում է Լիգա 1-ից տեղափոխվել Պրեմիեր լիգա, ապա ֆավորիտը կլինեն հենց լոնդոնցիները, այլ ոչ թե «Լիվերպուլը», որի հետաքրքրության մասին տեղեկությունն ավելի վաղ էր հայտնվել։
«Չելսին» արդեն նախնական բանակցություններ է վարել փարիզեցիների հետ։
Մբապեն ՊՍԺ-ում լավ հարաբերություններ ուներ «Չելսիի» ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ։ Բայց ֆրանսիացու տրանսֆերն այս պահին քիչ հավանական է թվում։