«Բարսելոնայի» պահեստային դարպասապահ Արնաու Տենասը միացել է ՊՍԺ-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես շատ ուրախ եմ միանալու այս հրաշալի ակումբին և դառնալու ակումբի դարպասապահների ընտանիքի մի մասը: «Պարի Սեն Ժերմենի» պատմության մեջ շատ լավ դարպասապահներ են եղել»,- ասել է Տենասը:
22-ամյա դարպասապահը ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Արնաուն մի քանի մրցաշրջան եղել է «Բարսելոնայի» երկրորդ թիմի հիմնական դարպասապահը, իսկ 2020/2021 մրցաշրջանից սկսած պարբերաբար հրավիրվել է կատալոնական ակումբի հիմնական թիմ։
Տենասը փայլեց նաև իր երկրի պատանեկան հավաքականներում՝ լինելով Իսպանիայի լավագույն խաղացողը 2019 թվականի ՈւԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթանակի ժամանակ։ Նա մասնակցել է նաև երիտասարդական Եվրո 2023-ին՝ իր թիմի հետ դուրս գալով եզրափակիչ։
























































