ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի համար 250 միլիոն եվրո է պահանջում։
Ինչպես հայտնում է Marca-ն, հարձակվողի մայրն ու գործակալ Ֆայզա Լամարին Մադրիդի «Ռեալի» ղեկավարներին տեղեկացրել է փարիզյան ակումբի պահանջած գումարի մասին։ Մադրիդցիները չեն ցանկանում այդքան վճարել և մտադիր են շարունակել բանակցությունները։
Այժմ իրավիճակը կարելի է հանգուցալուծմանը մոտ համարել, քանի որ Մադրիդի «Ռեալը», իմանալով պահանջվող գումարը, կարող է ինքնուրույն որոշել՝ օգտվել հարձակվող գնելու հնարավորությունից, թե՞ հետաձգել Մբապեի հետ պայմանագիր կնքել մինչև հաջորդ ամառ, երբ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կունենա։