«Սևիլիայի» նախկին ֆուտբոլիստ Իսկոն խոսել է «Բետիսի» հետ պայմանագիր կնքելու մասին։
«Ֆուտբոլն իմ սիրելի զբաղմունքն է, որն ինձ մեծ հաճույք է պատճառում: Եկել է ժամանակը ցույց տալու, որ ես դեռ շատ բանի եմ ընդունակ, որ ունեմ հավակնություններ և հաղթելու ցանկություն։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի:
Խոակինը («Բետիսի» նախկին ֆուտբոլիստը) զանգահարեց ինձ համոզելու, որ տեղափոխվեմ «Բետիս», բայց դրա կարիքը չկար. ես արդեն որոշել էի: Ինձ համար հեշտ էր ընդունել այս առաջարկը», — Իսկոյի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Իսկոն և Խոակինը «Մալագայում» թիմակիցներ են եղել 2011-ից 2013 թվականներին:
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա իսպանացին «Սևիլիայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում:
























































