«Վիլյառեալի» եզրային հարձակվող Սամուել Չուկվուեզեն պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա նիգերիացին հինգ տարվա պայմանագիր է կնքել ռոսոներիների հետ։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Չուկվուեզեի տրանսֆերի համար «Միլանը» 25 միլիոն եվրո կվճարի։
Նախորդ մրցաշրջանում եզրային հարձակվողը «Վիլյառեալի» կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:























































