Սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբը, որը չկարողացավ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, կկենտրոնանա «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմխենի հետ պայմանագիր կնքելու վրա, հայտնում է L’Équipe-ը:
Չնայած ՊՍԺ-ն ընդունել է «Ալ-Հիլալի» ռեկորդային 300 միլիոն եվրո առաջարկը Մբապեի համար, ֆուտբոլիստն ինքը մերժել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկը:
Օսիմխենի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, ինչը նշանակում է, որ ակումբները պետք է մրցակցեն նիգերիացուն ձեռք բերելու համար:























































