Նիգերիայի հավաքականի հարձակվող Ասիսատ Օշոալան 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի՝ Ավստրալիայի հավաքականի հետ խաղում (3:2) գոլի հեղինակ է դարձել և վառ կերպով տոնել գոլը։
Ֆուտբոլիստուհին հանել է մարզաշապիկը՝ շարժվելով դեպի Բրիսբենի Ավստրալիայի մարզադաշտի տրիբունաներ։ Հենց Օշոալայի գոլը հաղթանակ է պարգևել Նիգերիայի հավաքականի համար։
Նիգերիայի հավաքականը ԱԱ-2023-ում արդեն չորս միավոր է վաստակել՝ ոչ-ոքի խաղալով Կանադայի հավաքականի հետ (0:0) և հաղթելով Ավստրալիային։ Հուլիսի 31-ին Օշոալայի թիմը կանցկացնի իր վերջին հանդիպումը մրցաշարի խմբային փուլում՝ հանդիպելով Իռլանդիայի հետ։























































