Ընկերական խաղում «Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Ալ-Նասրի» հետ։ Ճապոնական Օսակա քաղաքի «Նագայի» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
23-րդ րոպեին սաուդյան թիմի կազմում հաշիվը բացեց Աբդուլռահման Ղարիբը։ Առաջին խաղակեսի վերջնամասում միլանյան թիմից հաշիվը հավասարեցրեց Դավիդ Ֆրատեզին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը։ Ֆուտբոլիստը մեջքի հատվածում ցավեր է ունեցել և մարզչական շտաբը որոշել է չներառել նրան խաղի հայտացուցակում։























































