Հայտնի է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իտալական «Լացիո» տեղափոխության հետաձգման պատճառը:
Լրագրող Հրաչ Խաչատրյանի տեղեկություններով՝ հռոմեացիները ցանկանում են պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո վարձակալել Զախարյանին։ Ուստի բանակցությունները դեռ շարունակվում են։
Արսեն Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 մլն եվրո։
























































