Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ընկերական հանդիպման մասին (2:0)։
«Լավ հանդիպում էր: Մենք լավ խաղացինք, հատկապես առաջին խաղակեսում։ Մենք ավելի լավ էինք պաշտպանվում, քան առաջին խաղում։ Երկրորդ խաղակեսում մենք լավ տրամադրվածություն ունեինք։ Կուրտուայի բացակայությո՞ւնը։ Նա փոքր վնասվածք ունի, անիմաստ է ռիսկի ենթարկել նրան, ինչպես նաև Գյուլերին։
Ամեն ինչ լավ է ընթանում։ Ռոդրիգոյի ու Վինիսիուսի դիրքերը մեծ վտանգ են ստեղծում, երբ մենք տիրում ենք գնդակին։ Բելինգհեմը որակ է ավելացնում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հաջորդ ընկերական խաղում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ (հուլիսի 30), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային» (հուլիսի 31)։
























































