«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է գալիք մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։
«Մենք պետք է շատ ավելին անենք Չեմպիոնների լիգայում։ «Բարսելոնան» լավ խաղաց անցյալ մրցաշրջանում Լա Լիգայում: Բայց մենք նաև ցանկանում ենք որքան հնարավոր է հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում: Անհամբեր սպասում ենք խմբային փուլի վիճակահանությանը։
Անցած մրցաշրջանում մենք զարմանալի մրցաշրջան անցկացրինք: Լիովին արժանի էինք առաջնությունում հաղթելուն։ Այժմ «Բարսելոնան» պատրաստվում է ապացուցել իր մրցունակությունը Չեմպիոնների լիգայում։ Սա է մեր հիմնական նպատակը։ «Ինտերը» կարողացավ ցույց տալ, որ որոշակի բախտի դեպքում կարող ես դուրս գալ եզրափակիչ և պայքարել տիտղոսի համար: Մենք պետք է քայլ առ քայլ գնանք այս նպատակին»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Բավարիային» և «Ինտերին»: