Ա Սերիայի նորեկ «Ջենոան» պայմանագիր է կնքել Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգիի հետ:
Ռետեգին Ա Սերիայի թիմ է տեղափոխվել «Բոկա Խունիորսից»։ «Ջենոայի» հետ Ռետեգիի պայմանագրի ժամկետը չի նշվում։
2023 թվականի Արգենտինայի առաջնությունում հարձակվողը վարձավճարով «Տիգրեի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։
Իտալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 3 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։























































