«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է միլանյան թիմի նոր ավագը։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ արգենտինացի հարձակվողը մի քանի հանդիպումներում արդեն փորձել է «ներաձուրիների» ավագի դերը: Անցած մրցաշրջանում միլանցիների առաջին ավագը եղել է 39-ամյա դարպասապահ Սամիր Հանդանովիչը։ Նա թիմից հեռացել է այս ամառ։
Մարտինեսը «Ինտերում» խաղում է հինգ տարի (2018 թվականից)։ «Ներաձուրիների» հետ նա նվաճել է մեկ սկուդետտոն, երկու գավաթ և Իտալիայի երկու սուպերգավաթ:























































