Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Ժոաո Ֆելիքսի հետ կապված ներկայիս իրավիճակի մասին։
«Ամենակարևորն այն է, որ մեզանից ոչ ոք, ովքեր գտնվում են թիմի ներսում, ավելի կարևոր չէ, քան հենց ակումբը: «Ատլետիկոն» շատ ավելի կարևոր է, քան առանձին անհատականություններ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆելիքսը մամուլի հետ խոսել է «Բարսելոնայում» խաղալու իր ցանկության մասին: Դրանից հետո «Ատլետիկոն» ասաց, որ ակումբը «վրդովված ու զայրացած է» 23-ամյա հարձակվողի խոսքերից։ Միաժամանակ մադրիդցիների ղեկավարությունը համաձայնել է պորտուգալացու տեղափոխությանը Բարսելոնա։