Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, որը հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում խաղալով, տեղափոխվել է «Բետիս»։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա խաղացողը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ։ Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անձնական հետաքրքրություն է ցուցաբերել փորձառու կիսապաշտպանի տրանսֆերի նկատմամբ։
Հաղորդվում է, որ իսպանացին հենց նոր է անցել իր բժշկական թեստերի մեծ մասը որպես «Բետիսի» նոր խաղացող:
Իսկոյի վերջին ակումբը եղել է «Սևիլիան», որի հետ նա խզել է պայմանագիրը նախորդ տարեվերջին։
























































