Մաուրիսիո Պոչետինոն հերքել է «Չելսիի» հետաքրքրությունը Կիլիան Մբապեի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հեռացրել է Մբապեին մարզումներից և նրան չի ներառել Ճապոնիայի ամառային շրջագայության հայտացուցակում։ Հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններ են հաղորդվել մի քանի ակումբներից, այդ թվում՝ «Չելսիից»:
«Մենք աշխատում ենք մեր իրականության մեջ, այն այլ է։
Անձամբ ես ոչինչ չունեմ ասելու։ Հուսով եմ, որ նրանք կգտնեն լուծում, որը կհամապատասխանի երկու կողմերին: Ես սիրում եմ ՊՍԺ-ն, ես այնտեղ խաղացող և մարզիչ եմ եղել։ Ես սիրում եմ նաև Կիլիանին»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։
























































