Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ անմիջապես սկսել են ուսումնասիրել «Ռայո Վալեկանոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ հնարավոր տրանսֆերի քննարկումը կշարունակվի առաջիկա մի քանի օրերին։ 37-ամյա կոլումբիացի հարձակվողը հայտնվել է «աստղային» խաղացողների առաջնահերթ ցուցակում, որոնք կարող են մեծացնել Սաուդյան Արաբիայի առաջնության դիտարժանությունը։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 2 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի գործակալները բանակցություններ են սկսել «Ալ-Հիլալի» հետ։
























































