«Բարսելոնան» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված արտագնա նոր մարզաշապիկը։
44 տարվա մեջ առաջին անգամ «կապտանռնագույնները» կխաղան սպիտակ մարզաշապիկներով։
Այս մարզաշապիկն իր դիզայնով հարգանքի տուրք է մատուցում լեգենդար Յոհան Կրոյֆին: 1970-ականների երկրորդ կեսին, լեգենդար հոլանդացին հանդես էր գալիս կատալոնական ակումբում։