Leagues Cup-ի 10-րդ խմբի երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» հյուրընկալել էր «Ատլանտային»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
«Ինտեր Մայամիի» կազմում դուբլի և 1 գոլային փոխանցման հեղիանակ է դարձել Լեո Մեսսին։ 2 գոլ և 1 գոլային փոխանցում է կատարել նաև 28-ամյա Ռոբերտ Թեյլորը։
Հանդիպման վերջնամասում տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվել է Քրիստոֆեր Մակվեյը, իսկ հյուրերի հարձակվող Տիագո Ալմադան վրիպել է 11 մետրանոցից։
«Ինտեր Մայամին» 2-րդ հաղթանակն է տարել խմբում և ապահովել տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։























































