Ժերեմի Բոգան տեղափոխվել է «Նիցցա»։
Ֆրանսիական ակումբը հայտարարել է «Ատալանտայի» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագրի ժամկետը չի նշվում։
Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի՝ այս տրանսֆերի համար իտալական ակումբը կստանա 18 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Բոգան Ա Սերիայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































