Ինտերի» եզրային պաշտպան Դենզել Դումֆրիսը խոսել է առաջիկա մրցաշրջանից ունեցած սպասելիքների մասին։
«Չեմ համբերում, թե երբ կսկսեմ իմ երրորդ մրցաշրջանը թիմի հետ: Մենք հստակ նպատակ ունենք՝ նվաճել սկուդետոն, ինչը, ցավոք, չկարողացանք անել այստեղ գտնվելուս առաջին երկու տարիներին։ Ես սիրում եմ «Ինտերը», ես շատ բան եմ սովորել այն պահից, ինչ եկել եմ, բայց ես դեռ ամեն օր կատարելագործվում եմ:
Անցած մրցաշրջանում մենք հիանալի ելույթ ունեցանք Չեմպիոնների լիգայում, թեև գավաթը չնվաճեցինք։ Հուսով եմ, որ այս անգամ մենք հաջողության կհասնենք»,- ասել է 27-ամյա հոլանդացի ֆուտբոլիստն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։























































