«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ քաղցրավենիքի հանդեպ սիրո մասին։
— Սպերցյանն ու Մխիթարյանն այնքան էլ երկար ժամանակ չանցկացրին հավաքականում: Ինչպիսի՞ն էին նրանց հարաբերությունները:
— Էդիկը մեծ հարգանքով է վերաբերվում Հենրիխին։ Երբ Սպերցյանը առաջին անգամ եկավ հավաքական, իմ և մյուս տղաների ներկայությամբ հեշտությամբ քաղցրավենիք էր ուտում։ Հենրիխն այդ հավաքին հասավ մի փոքր ուշ, քան մյուսները։ Եվ Հենրիխի հետ առաջին ընթրիքի ժամանակ՝ Սպերցյանն իրեն մեկ ափսե աղցան լցրեց: Մենք բոլորս ծիծաղեցինք. նա երբեք աղցան չէր ուտում, բայց այստեղ՝ Հենրիխի հետ, որոշեց աղցան վերցնել (ծիծաղում է):