«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր է ապրել Դոնի Ռոստովում։
— Կյանքիդ մեծ մասն ապրում ես Ռոստովում։ Ինչո՞վ է այն ավելի լավ, քան Մոսկվան և Կազանը:
-Ռոստովը հոգեհարազատ քաղաք է։ Երբ խաղում էի «Ռուբինում», ինձ հյուր էի զգում։ Իսկ Ռոստովն ինձ հարազատ է, այստեղ ինձ տանն եմ զգում։ Եվ շատ տղաներ, ովքեր խաղացել են և՛ այնտեղ, և՛ այնտեղ, նման կարծիք ունեն։ Ես շատ եմ սիրում Ռոստովը։ Չեմ կարող ասել, որ սա փոքր Հայաստան է, բայց բոլոր հայերն այստեղ իրենց հարմարավետ են զգում (ծիծաղում է):
Կարիերայիս ավարտից հետո էլ ապրելու եմ Ռոստովում։ Ես շատ եմ ուզում ճանապարհորդել, բայց կյանքս այլ քաղաքում չեմ պատկերացնում:























































