«Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը խոստովանել է, որ նախկինում էլ կարող էր տեղափոխվել կատալոնական ակումբ։ Գերմանացին քննարկել է նաև, թե ով պետք է դառնա 2023 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
«Ես մի քանի անգամ մոտ եմ եղել «Բարսա» տեղափոխվելուն: Ինչ-ինչ պատճառներով դա դեռ տեղի չէր ունեցել: Երբեմն ասում են, որ լավ բաները ժամանակ են պահանջում:
«Բարսելոնան» ուներ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին՝ Լեո Մեսսիին։ Նրա խաղին 10-15 տարի հետևելն անհավանական էր: Ես կցանկանայի խաղալ նրա հետ։
Կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Լիոնել Մեսսին կամ Էրլինգ Հոլանդը: Ես նրանց մոտ ոչ մեկին չեմ տեսնում։ Ուրախ եմ, որ դա իմ որոշելիքը չէ, բայց նրանք երկուսն էլ արժանի են դրան»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
























































