«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ հերթական գրազի մասին։
— Գլեբովն ասաց, որ դուք գրազ եք կատարել սանրվածքի վրա. եթե «Ռոստովը» նախորդ մրցաշրջանի վերջում լիներ լավագույն եռյակում, նա կճաղատանար, եթե ոչ՝ դուք: Կարպինը, կարծես, նախ հաստատեց, որ գրազ է եղել, իսկ որոշ ժամանակ անց ասաց, որ միմյանց ձեռք չեք սեղմել։ Իսկապե՞ս այդպես էր։
— Տեսեք, մոտ երկու տարի առաջ մենք արդեն գրազ ենք եկել Գեորգիչի հետ սանրվածքի շուրջ։ Մեկ ամսում պետք է երկու գոլ խփեի, այլապես գլուխս կսափրեի։ Ի վերջո գոլ խփեցի ու մազերս չկտրեցի։
Այդ ժամանակ տղամարդու գրազ էր, մենք սեղմեցինք միմյանց ձեռքերը։ Իսկ այս տարի գրազ չեղավ:
-Ինչպե՞ս չեղավ:
-Ուղղակի թիմային ընթրիք էր, մենք զրուցում էինք տարբեր թեմաներով։ Եվ հետո տղաները սկսեցին հրահրել. «Մազերդ կկտրե՞ս, եթե չհայտնվենք լավագույն եռյակում»: Գեորգիչը միացավ. «Եթե հայտնվենք, մազերս կկտրեմ»: Բայց չսեղմեցինք միմյանց ձեռքերը, ուստի գրազ չեղավ: Միայն խոսակցություններ: Գլեբովը պարզապես յուղ լցրեց կրակի վրա։ (Ծիծաղում է):























































