«Լոս Անջելես Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ՝ առաջարկելով նրան մեկ տարվա պայմանագիր՝ 700 միլիոն եվրո աշխատավարձով։
Իր սոցիալական ցանցում Լեբրոնը հրապարակել է Ֆորեսթ Գամփի վազող կերպարի գիֆը համանուն ֆիլմից՝ մակագրելով այն հետևյալ կերպ. «Այդ ես եմ, վազում եմ Սաուդյան Արաբիա այն բանից հետո, երբ զանգարեցին Ռիչ Փոլին և Մավերիկ Քարթերը՝ մեկ տարվա նման պայմանագրի համար»:

Ռիչ Փոլը Լեբրոնի գործակալն է, իսկ Մավերիկ Քարթերը՝ նրա բիզնես գործընկերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձամբ Ջեյմսի ընդհանուր աշխատավարձը կկազմի 523 միլիոն դոլար և կլինի ամենաբարձրը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ։























































